Լրահոս

23.01.2012 11:12


Քաղաքագետ. «Նախագահների այսօրվա հանդիպումից առավելագույնը կարելի է սպասել համատեղ հայտարարություն»

Քաղաքագետ. «Նախագահների այսօրվա հանդիպումից առավելագույնը կարելի է սպասել համատեղ հայտարարություն»

«7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը նշել է, թե լուրջ ակնկալիքներ չունի այսօր Սոչիում կայանալիք Սարգսյան–Մեդվեդև–Ալիև եռակողմ հանդիպումից, որտեղ քննարկվելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։

–Ճիշտն ասած՝ ակնկալիքներ չունեմ որպես այդպիսին։ Այս հանդիպումը կարելի է գնահատել որպես ՌԴ նախագահի՝ հակամարտող կողմերին նոր ստարտի բերելու փորձ։ Սա Մեդվեդևի կազմակերպած 10-րդ հանդիպումն է, նախորհդ ինը հանդիպումների արդյունքում բանակցային գործընթացը հայտնվել էր փակուղու մեջ, և  այսօր Մեդվեդևը խնդիր ունի ցույց տալու, ապացուցելու, որ իր գործունեության արդյունքում հակամարտությունը լուծելու վերջնական հնարավորությունները չեն սպառվել։ Այդ ճանապարհով նա հիմք է նախապատրաստում նաև ՌԴ հաջորդ նախագահի համար՝ տարածաշրջանում մեծ կարևորություն ունեցող այս հակամարտությունը լուծելու գործում,– ասել է Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետը նշել է նաև, թե առավելագույնը, ինչ կարելի է այսօր սպասել, նախագահների համատեղ հայտարարությունն է, որտեղ նրանք կփաստեն հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու  իրենց ձգտումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը