Ռուսաստանը Սիրիային 0,5 մլրդ դոլարի Յակ–130 ուսումնառազմական ինքնաթիռ է վաճառել
Սիրիան Ռուսաստանից 36 ուսումնառազմական Յակ–130 ինքնաթիռ է ձեռք բերել։ «Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ գործարքը կազմել է 550 մլն դոլար կամ ամեն մի ինքնաթիռի համար՝ 15,3 մլն դոլար։ Այս մասին բանակցությունները սկսվել էին 2010թ.։
Թերթը նկատում է, որ Դամասկոսի հետ այս համաձայնությունը բավական ռիսկային է, քանի որ ապագայում ՄԱԿ–ը կարող է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Մասնավորապես, Լիբիայի նկատմամբ կիրառված նմանատիպ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ընդհանուր առմամբ 4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր ձեռքից բաց թողեց։
Ավելի վաղ ԱՄՆ–ն իր մտահոգությունն էր հայտնել Սիրիային ռուսական զենք մատակարարելու կապակցությամբ, սակայն ի պատասխան՝ Ռուսաստանը պնդել է, որ միջազգային ոչ մի օրենք և համաձայնագիր չի խախտում։