Լրահոս

23.01.2012 10:30


Սիրիան մերժել է իշխանությունը հանձնելու վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի առաջարկած ծրագիրը

Սիրիան մերժել է իշխանությունը հանձնելու վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի առաջարկած ծրագիրը

Ինչպես տեղեկացնում է «Ագենս Ֆրանս–պրես» գործակալությունը, հունվարի 23–ին Սիրիայի  ղեկավարությունը մերժել է իշխանությունը հանձնելու վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի առաջարկած ծրագիրը։

Արաբական պետությունների լիգայի՝  վերջերս առաջարկած ծրագրի համաձայն՝ Սիրիայի նախագահ  Բաշար Ասադը պետք է հրաժարվեր իր լիազորություններից և երկրի  ղեկավարումը փոխանցեր տեղակալին՝ առաջին փոխվարչապետ Ֆարուլ ալ–Արաային։ Բացի դա, Ասադին առաջարկվել էր ազգային միասնության նոր կառավարություն ձևավորել։ Դրանից հետո՝ կես տարվա ընթացքում, ծրագրվում էր երկրում  իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։

Առաջարկված միջոցները  Սիրիայում  համարել էին «ազգային ինքնիշխանության ոտնահարում և միջամտություն ներքին գործերին»։ Բացի դա, ըստ  սիրիական իշխանության, ԱՊԼ–ի նախաձեռնությունը «չի արտացոլում սիրիական ժողովրդի շահերը»։

Իշխանությունների  ներկայացուցիչների խոսքով՝ երկրում իրավիճակի  կարգավորման համար անհրաժեշտ է միայն ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը։

Այս խորագրի վերջին նյութերը