Լրահոս

23.01.2012 09:59


Դատարանը հարցաքննության է կանչել Օբամային

Դատարանը հարցաքննության է կանչել Օբամային

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստիպված կլինի հինգշաբթի այցելել դատարան՝ հարցաքննության՝ հայցվորի բողոքի համաձայն, որով վերջինս կասկածի տակ էր դրել Օբամայի ծննդավայրը և նախագահ ընտրվելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։

Հարցումների համաձայն՝ ամերիկացիների մեծ մասը դեռևս վերջերս լրջությամբ էր ընդունում այն, որ Օբաման չի ծնվել ԱՄՆ–ում և հետևաբար չէր կարող ընտրվել նախագահ։ Մանավորապես այս գաղափարը մեծապես տարածում էր միլիարդատեր Դոնալդ Տրամպը, ով մտադիր էր առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Այնուամենայնիվ նախորդ տարվա գարնանը Սպիտակ տունը հրապարակել էր Օբամայի ծննդյան վկայականը։ Սակայն մինչ այժմ այդ կապակցությամբ ամերիկյան դատարաններ են գալիս բազմաթիվ հայցեր։

Օբամայի նախընտրական շտաբը վստահություն է հայտնել, որ Ատլանտայի դատարանը, որը Օբամային հարցաքննության է կանչել, սխալ է գործում և պետք է մերժեր այդ հայցը։

Այս խորագրի վերջին նյութերը