Լրահոս

23.01.2012 09:50


ԵՄ անդամ երկրների նախարարները կորոշեն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Եվրամիության անդամ երկրների  նախարարները այսօր կհանդիպեն Բրյուսելում և կորոշեն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Պատժամիջոների խստացման համար առիթ են հանդիսացել Իրանի Հանրապետության միջուկային ծրագրի ընդլայնման մասինՄԱԳԱՏԷ–ի նոյեմբերյան զեկույցը, Իրանի կողմից Նոր տարուն հրթիռների փորձարկումը և Թեհրանի այն սպառանալիքները, թե կփակի Օրմուզի նեղուցը, որտեղով անցնում են ոչ միայն Իրանից արտահանվող նավթամթերքը, այլ Պարսից ծոցից եկող բոլոր նավթային բեռները։

Ինչպես սպասվում է՝ ԵՄ–ն արգելք կդնեի  իրանական նավթի ներմուծման վրա, ինչպես նաև կսահմանափակի Իրանի հետ Կենտրոնական բանկի հարաբերություններն ու ոսկու առևտուրը։

Անցած ամիս ԱՄՆ–ն արդեն նպանատիպ  պատժամիջոցներ կիրառել էր Իրանի նկատմամբ և հորդորում է մյուս երկրներին ևս հետևել իր օրինակին։

Այս խորագրի վերջին նյութերը