Լրահոս

21.01.2012 09:45


ԱՄՆ–ը քննարկում է Սիրիայում իր դեսպանատան փակման հարցը

ԱՄՆ–ը քննարկում է Սիրիայում իր դեսպանատան փակման հարցը

Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներից ելնելով քննարկում է Սիրիայի մայրաքաղաքում իր դեսպանատան փակման հարցը։ Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը։

Նրա խոսքերով, սակայն, վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Ամերիկյան  դիվանագիտական անձնակազմի հիմնական մասն արդեն լքել է Սիրիան։

ԱՄՆ–ն անցած շաբաթ Սիրիայի իշխանություններից խնդրել էր ուժեղացնել իրենց դեսպանատան անվտանգությունը, սակայն այդ խնդրանք անպատասխան էր մնացել։ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը այս առիթով հիշեցրել է նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած դեպքի մասին, երբ ցուցարարների ամբոխը հարձակվել էր Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդի և դիվանագիտական առաքելության աշխատակիցների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը