Լրահոս

20.01.2012 17:40


Հայ լեռնագնացները բարձրանալու են Իրանի ամենաբարձր լեռնագագաթը

Հայ լեռնագնացները բարձրանալու են Իրանի ամենաբարձր լեռնագագաթը

Հունվարի 24 -ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը՝ 4 լեռնագնացներ, կմեկնեն Իրան, բարձրանալու համար  վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը՝ Դեմավենդ (5671մ), որտեղ փորձելու են կատարել աննախադեպ ձմեռային վերելք:

Պետք է նշել, որ  հունվարի 25–28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք են բերել 2011թ. ընթացքում կատարած իրենց մի շարք հաջող վերելքների շնորհիվ:

Մրցաշարին մասնակցելու են շուրջ 25 երկրների 200 լեռնագնացներ:

Մեծ է կարևորությունը  Հայաստանի մասնակցության, քանզի վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը երբևէ  թիմային մասնակցություն չի ունենցել:

Այս խորագրի վերջին նյութերը