Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրի ԱԳՆ-ի ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ կձեռնարկի բոլոր միջոցներն Իրանի դեմ ռազմական գործողություններ թույլ չտալու համար: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։
Սարկոզին ասել է, որ իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը «կհանգեցնի պատերազմի և քաոսի», ուստի միջազգային հանրությունը պետք է նոր, ավելի ազդեցիկ պատժամիջոցներ կիրառի Թեհրանի նկատմամբ այդ ամենը կանխարգելելու համար։ Նա առաջարկել է բեռնարգելք դնել իրանական նավթի ներկրմանը, ինչպես նաև սառեցնել Իրանի Կենտրոնական բանկի արտասահմանյան բոլոր ակտիվները, որոնց միջոցով տեղի են ունենում նավթի առքուվաճառքի բոլոր գործարքները:
Այդ եղանակով, կարծում է Սարկոզին, միջազգային կազմակերպությունները կկարողանան ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի ստիպեն նրան դադարեցնել միջուկային ոլորտում փորձարկումները։
Սարկոզին խոստացել է խանգարել Իրանի վրա հարձակմանը