Լրահոս

20.01.2012 17:25


Սարկոզին մտադիր է դադարեցնել Ֆրանսիայի առաքելությունն Աֆղանստանում

Սարկոզին մտադիր է դադարեցնել Ֆրանսիայի առաքելությունն Աֆղանստանում

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Աֆղանստանի  Կապիս նահանգում ֆրանսիացի չորս զինվորների սպանությունից հետո հայտարարել է Աֆղանստանում Ֆրանսիայի առաքելության (ֆրանսիական բանակի մարզումների և աֆղանական բանակին ցուցաբերվող օգնության) դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է «Le Monde» պարբերականը։

Նա նաև հարց է բարձրացրել ֆրանսիացի զինվորականների՝ շուտափույթ հայրենիք վերադարձի վերաբերյալ։

Սարկոզին մտադիր է այս հարցը քննարկել Աֆղանստանի նախագահի հետ, ով պատրաստվում է այցելել Ֆրանսիա։

Ուրբաթ օրը պարզ է դարձել, որ Աֆղանստանում զոհվել է ֆրանսիացի 4 զինվոր։

Այս խորագրի վերջին նյութերը