ՀՅԴ–ն հերքում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը սպառանացել է Հայ դատի հանձնախմբին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Առավոտ» թերթը գրում է, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին բաց տեքստով հասկացրել են, թե իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը, և սպառնացել են, որ եթե ՀՅԴ-ն շարունակի քոչարյանամետ քաղաքականությունը, ապա իրենք այլևս աչք չեն փակի իրենց հայտնի «շատ փաստերի» վրա։
«7օր»–ը Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանից փորձել է ճշտել, թե համապատասխանո՞ւմ է այս հրապարակումն իրականությանը, թե՞ ոչ։

Մեզ հետ զրույցում նա նշել է, որ նման բան չի եղել։
–Նախ՝ եթե Պետդեպարտամենտը որևէ բան ունենար ասելու, ապա այստեղ ԱՄՆ–ն ունի դեսպանություն և դեսպանի միջոցով կասեր դա։ Եվ մյուս կողմից էլ կարող եմ նշել, որ նման բան բացարձակ տեղի չի ունեցել,–ասել է Կիրո Մանոյանը։
7or.am