Գագիկ Մինասյան. «Այն քաղաքական ուժերը, որոնք մեծամտանում են՝ պրոբլեմներ կունենան»
«Բոլոր ուժերը, որոնք ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել կամ դեռ ներկայացնելու են, մեր մրցակիցներն են: Որևէ ուժի հնարավորությունները չենք նսեմացնում: Այն քաղաքական ուժերը, որոնք մեծամտանում են ու որոշ ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսևորում՝ պրոբլեմներ կունենան»,–այսօրվա ասուլիսում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը։
Ինչ վերաբերում է 100% համամասնական ընտրակարգին անցնելուն, ըստ բանախոսի՝ ՀՀԿ-ն միշտ կողմ է եղել, որ կամաց-կամաց նվազեցվի մեծամասնական տեղերը ու ավելացվեն համամասնական տեղերը: «Տարիների ընթացքում դա իրականացվել է ու այժմ այնպես է ստացվել, որ կան մարզեր, որոնք մեկ պատգամավորով են ներկայացված ԱԺ-ում: Կան նաև այլ խնդիրներ, ու դրանք լուծելուց հետո միայն մեծամասնականի տեղերը էլ ավելի նվազեցնելով կամ վերացնելով, դրական արդյունք կարձանագրվի»,–ասել է Գագիկ Մինասյանը։

7or.am