ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը այսօրվա ասուլիսում խոսելով այն մասին, թե որն է իր կարծիքով օրինակելի պատգամավորը ասել է, որ ԱԺ պատգամավոր կարող է լինել շատ գրագետ ու ազնիվ, իր գործին նվիրված մարդ։
–Փոխանակ նայենք ԱԺ պատգամավորների որակին, նայում ենք հարստությանը։ Ի՞նչ կապ ունի մարդու պրոֆեսիոնալ զբաղմունքը,–կարծիք է Աժ պատգամավորը։
Նա նաև անդրադարձել է 100%–անոց համամասնական ընտրակարգին,
–Ժողովուրդը պետք է յուրաքանչյուր թեկնածուի դիմաց որակական բարձր պահանջներ դնի։ Ո՞վ կարող է մարդուն զրկել ընտրվելու իրավունքից։,–համոզված է Մ. Բադեյանը։
ՀԱԿ ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Սուրեն Աբրահամյանը, համամիտ լինելով բանախոսի հետ, ցավով նշել է, որ դա նորմալ երկրներում է այդպես։
–Եթե իշխող կոալիցիան է խոսում կեղծված և անարդար ընտրությունների մասին, ուրեմն լուրջ անհանգստություն կա ժողովրդի մեջ։ Ամենակարևորը արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն է, իսկ մնացած բոլոր հարցերը դրա ածանցյալն է։
–Կեղծողը մեծամասնականում էլ է կեղծում, համամասնականում էլ։ Եթե ասում եք, որ ընտրությունները իշխանությունը պետք է կազմակերպի, ապա փոխզիջեք և ամբողջությամբ համամասնականի անցեք,–ասել է նա։
Ո՞րն է օրինակելի պատգամավորը

7or.am