ԲՀԿ–ական պատգամավոր. «Ես կողմ եմ 100% համամասնական ընտրակարգին»
100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմային նվիրված ՀՅԴ–ի և «Ժառանգության» կազմակերպած քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ամբիոնից հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունը դեռևս չի քննարկել այս հարցը, բայց մինչև խորհրդարանում այդ նախագծի քննարկումը իրենք անպայման կքննարկեն։
–Ես կողմ եմ 100% համամասնական ընտրակարգին, այստեղ ներկա ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը կողմ է, բայց խմբակցության միասնական տեսակետը կներկայացնենք այն քննարկելուց հետո միայն,–ասել է Ն. Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ այս պահին ներկայացնում է կուսակցության տեսակետը՝ հիմնված ԲՀԿ համագումարում միաձայն ընդունված իրենց ծրագրի վրա, որտեղ ասվում է, որ ԲՀԿ–ն կողմ է բացարձակ համամասնական ընտրակարգին։
–Եթե մենք ուզում ենք իրապես ունենալ քաղաքական խորհրդարան, այո՛, իհարկե ճիշտ է անցումը 100% համամասնական ընտրակարգին։ Մտովի մտաբերենք, թե 41 պատագամավորից քանիսի՞ն ենք մենք ճանաչում և քանիսի՞ն են ճանաչում այն ընտրատարածքում, որտեղից, որ նրանք ընտրվել են։ Ես ինքնս ժամանակին նման հարցում արել եմ, և գրեթե ոչ ոք նրանց չի ճանաչում։ Նաև ես սահամանդրագետ չեմ, բայց չեմ կարծում, թե Սահմանադրության հետ հակասության փաստարկները լուրջ են,–նշել է Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ այս ընտրակարգին անցնելու հարցը կարելի է դնել նաև հանրաքվեի։

7or.am