Ա. Ռուստամյան. «Մենք վերջին հնարավորությունն ենք ուզում տալ մեծամասնությանը»
100% համամասնական ընտրակարգին անցնելու թեմայով ՀՅԴ–ի և «Ժառանգության» կազմակերպած քննարկման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում ասել է, որ այս ընտրակարգին անցնելով է պայմանավորված առաջիկա ընտրությունների հեռանկարը և պետք է հնարավորինս լայն համախոհությամբ այդ խնդրի լուծմանը գնալ։
–Մենք վերջին հնարավորությունն ենք ուզում տալ մեծամասնությանը,–ասել է Ա. Ռուստամյանը՝ ընդգծելով, որ մեծամասնության ցանկության պարագայում, որևէ բարդություն, տեխնիկական բնույթի դժվարություններ չի կարող առաջանալ այս փոփոխությունն իրականացնելու համար.
–Եթե մենք գնանք տարբեր ճանապարհով՝ ջրբաժանով պառակտված, դա կանդրադառնա նաև ժողովրդի վրա։ Հետևաբար, մենք պետք է գնանք համախոհության ճանապարհով, քանի որ այս գաղափարի շուրջ տարաձայնություն չկա։ Եթե քաղաքական հիմնական դերակատար ուժերը սկզբունքորեն կողմ են բացարձակ համամասնական ընտրակարգին, ուրեմն ինչո՞ւ հիմա՛ դա չանել։ Ինչո՞ւ հիմա այդ քայլը չի կատարում ՀՀԿ–ն։ Մեծամասնական ընտրակարգը եղել է գործիք իշխանությունների վերարտադրման և ընդդիմությանը դուրս մղելու համար։ Այդ բոլոր պատգամավորները ԱԺ–ում եղել են իշխանությունների հենարանը։ Եթե չեք ուզում այս վիճակը փոխել, ուրեմն ձեր թիվ մեկ խնդիրը վերարտադրվելն է։ Այս իրավիճակը նման է նրան, որ բոլորս պետք է դուրս գանք 131մ մրցավազքի և ասում ենք՝ եկեք բոլորս նո՛ւյն ստարտից սկսենք, բայց իշխանությունն ասում է՝ չէ՛, մենք պետք է 41մ առաջ գնանք, այնտեղից նոր սկսենք։ Սա անարդար մրցակցություն է։
Ա. Ռուստամյանն ավելացրել է նաև, որ եթե այդուհանդերձ չհաջողվի մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ անցնել բացարձակ համամասնական ընտրակարգի, ապա այդ ժամանակ պետք է ընտրությունների հասարակական վերահսկողությունը մեծացվի և առանձին մարտավարություն մշակվի մեծամասնական ընտրատարածքների համար։
–Իսկ այն ինչ հիմա չհաջողվեց, ինքնին կտեղափոխվի նախագահական ընտրություններ,–եզրափակել է ՀՅԴ ներկայացուցիչը։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլ անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու հակափաստարկներին՝ նշել է, որ դրանք հիմնազուրկ են։ Մասնավորապես, նա ասել է, որ այս փոփոխությունը չի հակասում ՀՀ Սահմանդրությանը, իսկ մարդու իրավունքները Հայաստանում խախտվում են հենց այդ մեծամասնական ընտրատարածքներում։
–Հիմնական հանցագործությունները, հիմնական կեղծիքները լինում են մեծամասնական ընտրատարածքներում, որտեղ իշխանությունները հնարավորություն են տալիս ապաքաղաքական տարրեին, իսկ նրանք էլ համամասնական ընտրակարգով նրանց ձայներ են ապահովում։ Որևէ փաստարկ լուրջ չէ, անտրամաբանական է, նույնիսկ ծիծաղելի,–ասել է Ռ. Հակոբյանը։

7or.am