Լրահոս

20.01.2012 11:24


ԵՄ–ն Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացման նոր փաթեթ է մշակել

ԵՄ–ն Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացման նոր փաթեթ է մշակել

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, Եվրամիությունն Իրանի և Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացման նոր փաթեթ է պատրաստել։ Այդ փաթեթն ընդունվելու է հունվարի 23–ին ԵՄ 27 անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Իրանի նկատմամբ նախարարները պետք է համապատասխանեցնեն իրանական նավթի և նավթամթերքի  բեռնարգելքի կիրառման նախագիծը, ինչպես նաև սահմանափակումներ սահմանեն Իրանի Կենտրոնական բանկի հետ պետական և մասնավոր կառույցների շփումներում։

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նրա դեմ պատժամիջոցները կներառեն հետևյալը. «սև ցուցակի» մեջ կանցնեն նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ևս 22 պաշտոնյաներ, այդ ցուցակի մեջ կմտնեն նաև  սիրիական 8 ընկերություններ, որոնք ֆինանսներ են տրամադրում վարչակարգին։

Այս խորագրի վերջին նյութերը