«Առավոտ» թերթը գրում է, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը՝ ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց համար դեպքերի անցանկալի ընթացք է: Նրանք սպառնացել են Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներին, որ եթե ՀՅԴ-ն շարունակի քոչարյանամետ քաղաքականություն, ապա իրենք այլևս աչք չեն փակի իրենց հայտնի «շատ փաստերի վրա»,-գրում է թերթը:
ԱՄՆ Պետդեպը սպառնացել է