Լրահոս

20.01.2012 10:16


Արոնյանն ու Կառլսենը շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը

Արոնյանն ու Կառլսենը շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Թաթա Սթիլ» շախմատային փառատոնը, որտեղ A մրցաշարի 5-րդ փուլում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Լյուկ վան Վելիի հետ:

Հայ շախմատիստի հետ առաջին տեղը կիսող նորվեգացի Մագնուս Կառլսենը չի կարողացել սպիտակ խաղաքարերով հաղթել Անիշ Գիրիին։ Դիմակայությունն ավարտվել է ոչ ոքի, ինչը նշանակում է, որ Արոնյանն ու Կառլսենը վաստակած 3,5-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով կփորձի հաղթել նախավերջին տեղում ընթացող ադրբեջանցի Վուգար Հաշիմովին, իսկ Կառլսենը սևերով կխաղա ետնապահ Դավիդ Նավարայի հետ:

5-րդ մրփափուլի խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Թեմուր Ռաջաբով - Վեսելին Թոփալով՝ 0,5։0,5

Սերգեյ Կարյակին - Բորիս Գելֆան՝ 0:1

Հիկարու Նակամուրա - Դավիդ Նավարա՝ 1:0

Մագնուս Կառլսեն - Անիշ Գիրի՝ 0,5։0,5

Գատա Կամսկի - Ֆաբիանո Կարաունա՝ 0,5։0,5

Լյուկ վան Վելի - Լևոն Արոնյան՝ 0,5։0,5

Վուգար Հաշիմով - Վասիլի Իվանչուկ՝ 0։1

Այս խորագրի վերջին նյութերը