Եվրախորհրդարանի պատգամավորը Հրանտ Դինքի գործով վճիռը «հիասթափեցնող» է անվանել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն-Ռույտենը հիասթափեցնող է անվանել «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով դատավճիռը:
«Այդ վճիռն ապացուցում է Թուրքիայում դատական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա:
Իր զեկույցներում պատգամավորը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին իրականացնել Հրանտ Դինքի սպանության մանրազնին հետաքննությունը բոլոր պատկան մարմիններին պատասխանատվության կանչելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Յասին Հայալին մեղավոր էր ճանաչել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ և դատապարտել ցմահ բանտարկության: Հանցագործության մասնակիցներից Էրհան Թունջելը դատապարտվել է 10 տարի, 6 ամսվա բանտարկության «Mc Donald’s»-ում պայթյունի համար: Սակայն դատարանը նրան ազատելու որոշում է կայացրել: Մյուս 19 ամբաստանյալների վրայից հանվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքները, և նրանք արդարացվել են: