Լրահոս

19.01.2012 16:02


Զինդատախազ. «Բանակում նվազել են մահվան ելքով դեպքերը»

Զինդատախազ. «Բանակում նվազել են մահվան ելքով դեպքերը»

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ անցած՝ 2011թ. ընթացքում բանակում նվազել են մահվան ելքով դեպքերը:

–Կարող ենք փաստել, որ ունենք մահվան ելքով դեպքերի 33% և ընդհանրապես հանցագործությունների 88% նվազում։ Այս ցուցանիշները դեռ գոհացուցիչ չեն, ուստի ստեղծվում է այնպիսի համակարգ, որն էականորեն կնվազեցնի հանցավորությունն ընդհանրապես,–ասել է նա:

Ըստ Գևորգ Կոստանյանի՝ անցնող տարում 30 հանցագործությունների հետևանքով 36 մահվան դեպք է գրանցվել։ Տաս զոհ էլ ունեցել ենք հակառակորդի կողմից ստացած  հարվածներից:

Նրա խոսքերով՝ ԶՈՒ-ում հանցավորությունը նվազել է 10%–ով, սակայն այս թիվը ևս վկայում է, որ կան շատ անելիքներ:

Այս խորագրի վերջին նյութերը