Հնդիկը բանկի սխալի պատճառով կարող էր դառնալ միլիարդատեր
Հնդկական բանկն անսպասելի նվեր է մատուցել Արևմտյան Բենգալիայի մի սովորական ուսուցչի։ Բալուրգատ քաղաքի բնակիչը, ստուգելով իր բանկային հաշիվը, պարզել է, որ դարձել է մի ամբողջ կարողության տեր։ Այս մասին հաղորդում է «BBC»–ն։
Ակնկալելով, որ իր հաշվին պետք է լինի ընդամենը 10 հազար ռուփի (200 ԱՄՆ դոլար), նա իր հաշվին հայտնաբերել է աստղաբաշխական գումար։ Բանկի տվյալներով՝ նրա հաշվին եղել է 490 մլրդ ռուփի (9,8 մլրդ դոլար)։ Դա մի փոքր է պակաս Հնդկաստանի կրթության նախարարության տարեկան բյուջեից, որը կազմում է 11,5 մլրդ դոլար։
Նա զանգել է բանկ, որտեղ հաստատել են իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակը։
Սակայն ուրախությունը երկար չի տևել։ Պարզվել է, որ աստղաբաշխական գումարը միայն ձևականորեն է պատկանում հնդիկ ուսուցչին։ Իրականում բանկում սխալ է տեղի ունեցել։ Բանկի աշխատակիցներն ընդգծել են, որ հանկարծակի հարստացած բաժանորդը չէր էլ կարող օգտագործել այդ գումարը։