Լրահոս

19.01.2012 15:15


Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ. «Ես նման բան չեմ ասել»

Ս.թ. հունվարի 18-ի երեկոյան թողարկման մեջ վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությունը հրապարակել է լրատվություն, ուր նշվում է, որ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Փրիդոն Թոդուան վճռականորեն հերքել է «Новости-Армения»-ի կողմից տարածված տեղեկատվությունը, թե Բաքվում գտնվելով ինքը հայտարարել է, որ «Վրաստանը և Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետև այդ իրենց հողերն են»:

«Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Փ.Թոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»:

Այս խորագրի վերջին նյութերը