Ռաֆիկ Պետրոսյան. «Գովում են, որ մտնեն ՀՀԿ–ի ցուցակ»
«7օր»–ը ՀՀԿ–ական Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվել է՝ ինչպես է նա վերաբերվում վերջին շրջանում Խոսրով Հարությունյանի, Արտաշես Գեղամյանի և այլոց կողմից ՀՀԿ–ին կրծքով պաշտպանելուն և շարունակ գովելուն, երբեմն նույնիսկ ավելի եռանդով, քան ՀՀԿ–ականներն են անում։
–Ես դրան լավ եմ վերաբերվում,–ասել է Ռ. Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ՀՀԿ–ին նրանք ոչ թե գովում են, այլ ներկայացնում են ճշմարտությունը։
Ռ. Պետրոսյանին չի կաշկանդում նաև այն, որ հիմա ՀՀԿ–ին պաշտպանում են մարդիկ, ովքեր նախկինում հայհոյում էին այժմ ՀՀԿ–ի նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես, օրինակ, Արտաշես Գեղամյանը։
–Ես չեմ հիշում՝ Գեղամյանը երբ էր հայհոյում։ Էս քանի տարի է՝ ես տեսնում եմ, որ Գեղամյանը դրական է արտահայտվում հատկապես հանրապետության նախագահի կատարած քայլերի մասին,–պատասխանել է ՀՀԿ–ական պատգամավորը։
Իսկ կուզենա՞ր վերոնշյալ անձանց Ռ. Պետրոսյանն իրենց հետ տեսներ ՀՀԿ–ի ցուցակում.
–Ես չգիտեմ՝ մենք ընդեղ կա՞նք, որ նրանց էլ ուզենանք տեսնել, թե ոչ,–անկեղծացել է պատգամավորը,–բայց պարզ է, որ նրանց աշխուժացումը որոշ չափով նշանակում է, որ ուզում են մտնել ԱԺ, որևէ ճանապարհով մասնակցել երկրի քաղաքականությանը։ Բոլորն էլ հասկանում են դա։ Որ ձեռքի հետ էլ ՀՀԿ–ին գովում են, բնական է, որ ցանկանում են հասնել իրենց նպատակին, և օբյեկտիվորեն կարող են նաև այդպիսի տեսակետով հանդես գալ։
Ավելի հստակեցնելով իր խոսքերը՝ ՀՀԿ–ական պատգամավորն ասել է, որ այդ մարդիկ ՀՀԿ–ին գովում են, որպեսզի մտնեն նաև ՀՀԿ–ի ցուցակ։

7or.am