Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ2011թ. հաստատված նոր հայեցակարգի համաձայն՝ ՀՀ-ում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։
«Այդ բնակարանային ֆոնդն այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։ Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաև հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձևավորվելու է, այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու», - շեշտել է վարչապետը։
Մեկ այլ որոշմամբ վարչությանը թույլատրվել է Երևանի Ամիրյան փողոցի N6 հասցեում գտնվող Կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքների մի մասն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին։
Ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2011թ. հաստատված նոր հայեցակարգի համաձայն՝ ՀՀ-ում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։

7or.am