Լրահոս

19.01.2012 13:24


Մկրտիչ Վասակյան. «Ոչ թե կարելի է ենթադրել, այլ Մարգար Օհանյանը յուրացումից տեղյակ չի եղել»

Մկրտիչ  Վասակյան. «Ոչ թե կարելի է ենթադրել, այլ Մարգար Օհանյանը յուրացումից տեղյակ չի եղել»

ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունից հետո փաստաբան Մկրտիչ Վասկյանը նշել է, թե այսօրվա դատավարության ընթացքում վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ  Մարգար  Օհանյանը ոչ  մի կապ չունի յուրացման հետ։

Ոչ թե կարելի է ենթադրել, այլ հստակ՝ Մարգար Օհանյանը յուրացումներից տեղյակ չէ,–ասել է նա։

Հարցին, թե ըստ  վկաների՝ ամեն ինչում մեղավոր է Ստեփան Կարախանյա՞նը՝ Վասակյանը պատասխանել է, թե այդպես է ստացվում։

Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է յուրացում կատարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը