Թուրք գործարարը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հրեական արմատներով թուրք խոշոր գործարար, «Ալարկո» հոլդինգի սեփականատեր Իսհաք Ալաթոնը նամակ է ուղարկել «Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների» հիմնադրամին («TESEV»)` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքական «Ռադիկալի» խմբագիրը ներկայացրել է կոչ-նամակը.
«Սիրելի՛ բարեկամներ, 2015թ. դեռ 3 տարի կա, սակայն դա շատ աննկատ կանցնի... Մոտենում է 2015թ. ապրիլի 24-ը, և եկեք մեր մերժողական քաղաքականությունը փոխենք։ Արդեն ամոթ է... Ես հոգնել եմ անցյալի հետ առերեսվելու վախից։ Եկեք բարձրացնենք մեր ձայնը։ Մեր երկրի և հասարակության հանդեպ հարգանք ստեղծելը մեր ապագա սերունդների հանդեպ մեր պարտքն է։
90 տարի մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել։ Կմախքները լցրել ենք պահարանները և փակել դռները։ 90 տարի է՝ աշխարհին կույր ենք ասում։ Վախենում ենք առերեսվել։ Մեզ սովորեցրել են վախենալ։ Կմախքները պահարաններում փտում են, իսկ դրանց հոտն արդեն անտանելի է դարձել։ Ես արդեն չեմ կարողանում շնչել, իսկ դո՞ւք։ Ես շատ նախանձեցի բուլղարացի պատգամավորներին, ովքեր ընդունեցին, որ թուրքերի հանդեպ անիրավ են վարվել։
Եկեք մենք էլ մեր ձայնը լսելի դարձնենք Անկարայի մեր պատգամավորներին։ Պատգամավորներն էլ թող այն լսելի դարձնեն իրենց կուսակցությունների ղեկավարներին։ Թող օգնեն, որ կարողանանք բացել կմախքներով լեցուն մեր պահարանները։ Մեզ հարիր հուղարկավորության միջոցառումներց հետո մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցենք և մաքրենք մեր մեղքերը։
«Արդարամիտ մարդուն հարիր չէ հայրերի կատարած մեղքերը թողնել երեխաների և թոռների ուսերին»,-ասում էր իմ փիլիսոփայության դասախոսը։ Ես արդեն հարգանք եմ փնտրում։ Մեծ նշանակություն եմ տալիս հարգանքին։ Ինձ օգնեք։

Հարգանքներով՝ Իսհաք Ալաթոն»։