Մամուլում լուրեր էին պտտվում, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օրերս աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խստագույնս հրահանգել է իրեն արջի ծառայություններ չմատուցել և նախընտրական շրջանում չփորձել, որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, խառնվել նախընտրական գործընթացներին: Աղբյուրը գրում է, որ Արմեն Երիցյանը նախարար է դարձել ՕԵԿ-ի քվոտայով, և այս կուսակցությունը Արմեն Երիցյանից՝ որպես ուժային կառույցներում աշխատած դեմքից, լուրջ ակնկալիքներ ունի, սակայն Երիցյանին ՕԵԿ ակնկալիքներն առանձնապես չեն հուզում:
«7օր»–ը փորձել է այս հարցով պարզաբանում ստանալ Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո խոսնակ Նիկոլայ Գրիգորյանից, ով նշել է, թե որևէ նման հրապարակման մասին տեղյակ չէ։ Միաժամանակ, Գրիգորյանը ասել է.
–Բոլոր ժողովների ժամանակ եղել են բազմաթիվ խորհրդակցություններ, որոնց ընթացքում բոլորին ասվել է, որ աշխատանքային ժամերին կուսակցությունների մասին ոչ մի խոսք, բոլորը պետք է զբաղվեն իրենց աշխատանքով։ Կուսակցական աշխատանքը՝ միայն աշխատանքից հետո։ Յուրաքանչյուր առիթով, երբ որևէ նման հարց լինում է, նախարարը հիշեցնում է՝ կուսակցական հարցերը՝ միայն աշխատանքից հետո։
«Կուսակցական հարցերը՝ միայն աշխատանքից հետո»
7or.am