Լրահոս

19.01.2012 11:28


Թուրքիայում գանձ որոնողները պղծել են հայերի գերեզմաննները

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի Սուրեքլի գյուղի մոտակայքում գտնվող հայերի գերեզմաններում գանձ որոնողները 6 մետր խորությամբ փոս են փորել: Գյուղապետի խոսքերով՝ փորված փոսի շրուրջը նետված են եղել մարդկանց կմախքներ: «Սարսափելի տեսարանի ականատես եղանք: Այդ ամենն անողները անխիղճներ են: Նրանք մեծ թվով կմախքներ են դուրս նետել ու հեռացել»,-ասել է Սուրեքլիի գյուղապետը:

Տեղի բնակիչները պատմել են, որ նախկինում էլ նման դեպքեր եղել են։ Նրանք բազմիցս դիմել են տեղեկան իշխանություններին՝ «հայերի գանձերը որոնողների» դեմն առնելու խնդրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը