Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» կոչվող նախաձեռնողական խումբը պահանջում է դատական հայց հարուցել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանն էլ նշում է, թե գաղափարի հեղինակները համարում են, որ նա է պատասխանատու Անդրկովկասում, Մոլդովայում և Տաջիկստանում ծագած քաղաքացիական պատերազմների, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզման համար:
Այդ գործով տուժածներ են համարվելու մինչև 1991թ. ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցողները, նաև ԽՍՀՄ տարածքային սահմաններում ներկայումս բնակվողները:
Գորբաչովը և իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:
Միխայիլ Գորբաչովին դատի՞ կտան