Լրահոս

19.01.2012 09:51


ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչ. «Մեր առաջնորդը հրաժարվել է վերընտրվել երրորդ անգամ»

ՀԱՄԱՍ–ի ներկայացուցիչ. «Մեր առաջնորդը հրաժարվել է վերընտրվել երրորդ անգամ»

ՀԱՄԱՍ շարժման գլխավոր քարտուղար Հալեդ Մաշալը երրորդ անգամ չի ընտրվի կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը` վկայակոչելով շարժման ներկայացուցիչներից մեկին՝Լիբանանում ՀԱՄԱՍ-ը ներկայացնող Մուստաֆա Լիվադիին։

Ըստ Լիվադիի խոսքերի՝ իր հեռացմամբ Մաշալը մտադիր է «թարմ արյուն» ներարկել շարժմանը, որն այսուհետ պետք է գործի նոր քաղաքական ռազմավարության շրջանակներում: Հիշեցնենք, որ դեկտեմբերին  ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է Իսրայելի դեմ զինված պայքարից:

Այնուամենայնիվ, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ֆոզի Բարհումը «The National»-ին տված հարցազրույցում, իր հերթին, Մաշալի հեռանալու մասին տեղեկությունը «շահարկում» է համարել:

«Նման տեղեկատվության կարելի է հավատալ միայն Մաշալի պաշտոնական հայտարարությունից կամ այլ նշանից հետո»,-ասել է Բարհումը:

Միաժամանակ դեռ հստակ չի էլ նշվում, թե երբ են ՀԱՄԱՍ-ի անդամներն ընտրելու կազմակերպության նոր առաջնորդին, բայց որպես Մաշալի հաջորդ շատերը տալիս են նրա տեղակալի՝ Մուսա Աբու Մարզուքի անունը։

Այս խորագրի վերջին նյութերը