ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի ՝Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու մոտեցումը
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ–ն ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արցախի ԱԳՆ–ն հաղորդում է, որ Լոնդոնի այս դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումն առաջնային նշանակություն ունեն:
«Մնում է միայն հուսալ, որ Մեծ Բրիտանիայի և մյուս ժողովրդավարական երկրների դիրքորոշումը դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա այդ իրողությունների ընդունման և մարդու իրավունքների հարգման առումով»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: