Հարավային Օսիայում ընդդիմադիր Ջիոևան չեղյալ է հայտարարել իշխանությունների հետ ավելի վաղ կնքած փոխզիջումային համաձայնագիրը
Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հայտարարել է, որ հետ է կանչում իր ստորագրություններն իշխանության հետ ավելի վաղ կնքած փոխզիջումային համաձայնագրից։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Ավելի վաղ Ջիոևան մի քանի անգամ մեղադրել էր երկրի իշխանություններին ու սպառնացել, որ չեղյալ կհայտարարի այդ համաձայնագիրը։
«Այս պահից սկսած՝ ես հետ եմ կանչում իմ ստորագրությունները և պահանջում եմ օրենքով սահմանված կարգով փոխանցել իշխանությունը Հարավային Օսիայի ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին»,– նշված է Ջիոևայի՝ երկրի վարչապետին (ժամանակավորապես նա է իրականացնում նախագահի պարտականությունները, քանի որ նախագահ Կոկոյտին, ըստ Ջիոևայի հետ ձեռք բերած համաձայնության, հրաժարական տվեց) հասցեագրված ուղերձում: Ջիոևան հայտարարել է, որ կսպասի մինչև հունվարի 23-ը։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Ջիոևան հաղթել էր իր մրցակցին՝ Բիբիլովին, անվավեր էին ճանաչվել, ու որոշվել էր նոր ընտրություններ անցկացնել՝ զրկելով Ջիոևային թեկնածուական իրավունքից։ Սակայն Ջիոևան ու նրա կողմնակիցներն սկսեցին շուրջօրյա ցույցեր անցկացնել մայրաքաղաք Ցխինվալի գլխավոր հրապարակում, որոնց ճնշման տակ երկրի իշխանություններն առաջարկեցին նրան փոխհամաձայնության գալ. նախագահ Էդուարդ Կոկոյտին հրաժարական տվեց, իսկ Ջիոևայի համախոհները դադարեցրին իրենց բողոքի գործողությունները։