Լրահոս

18.01.2012 16:15


«Տիտանիկ»–ից փրկվածի թոռնուհին փրկվել է «Կոստա Կոնկորդիա»–ից

«Տիտանիկ»–ից փրկվածի թոռնուհին փրկվել է «Կոստա Կոնկորդիա»–ից

Իտալիայի ափերի մոտ վթարված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Լրագրողներին հայտնի է դարձել, որ «Կոնկորդիա»–ից փրկվածներից մեկը հանրահայտ «Տիտանիկ»–ից 1912-ին փրկված կնոջ թոռնուհին է։ Այս մասին գրում է «La Repubblica»-ն։

Ըստ փրկված Վալենտինա Կապուոյի խոսքերի՝ նրա տատկիկը եղբոր հետ 100 տարի առաջ հույս ուներ հասնել ԱՄՆ նոր կյանք սկսելու համար։ Տատիկը հասավ, բայց եղբայրը նավաբեկության պատճառով զոհվեց։

«Կարծես ինքս նույն պատմությունը վերապրեցի։ Դա ուղղակի ահավոր էր. մինչև հիմա մարմնովս դող է անցնում այդ ամենը հիշելիս»,– պարբերականին պատմել է Կապուանոն։

Տեղեկացնենք, որ «Կոստա Կոնկորդիա»–ի ուղևորների փրկարարական աշխատանքներն այսօր ավարտվեցին։ Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 11 մարդ, 28–ը համարվում է անհայտ կորած։ Վթարի մեջ մեղադրվող նավապետը խոստովանել է իր մեղքը։

Այս խորագրի վերջին նյութերը