«Գելափ ինթերնեյշնլ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «MPG» խորհրդատվական ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը և ընկերության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցն այսօր ներկայացրել են ընկերության անցկացրած տարեվերջյան հետազոտության արդյունքները։ Դեկտեմբերի վերջին անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 500 մարդ ամբողջ Հայաստանից։
Հարցին՝ 2012–ն ավելի լա՞վ, թե՞ վատ է լինելու, ստացվել են հետևյալ պատասխանները՝ ավելի լավ՝ 47%, ավելի վատ՝ 18%, ոչինչ չի փոխվի՝ 18%, իսկ 11%–ը դժվարացել է պատասխանել։
Հարցումն ընդգրկել է նաև հետևյալ հարցը՝ հարցվածներն իրենց երջանիկ համարո՞ւմ են։ 70%–ը դրական է պատասխանել այս հարցին, 10%–ը՝ ոչ, 18%–ը՝ ոչ երջանիկ, ոչ դժբախտ, իսկ 2%–ը դժվարացել է պատասխանել։
Հաջորդ հարցի արդյունքներով՝ հարցվածների 92%–ն իրեն հավատացյալ է համարում, 3%–ը՝ ոչ, 2%–ը վստահ աթեիստ է, իսկ 2%–ը դժվարացել է պատասխանել։
Դիտարկմանը, որ Ամանորի նախաշեմին անցկացված հարցումների ժամանակ շատ հնարավոր է, որ մարդկանց տրամադրությունը բավական բարձր է եղել, ինչի արդյունքում էլ այսպիսի դրական մոտեցումներ են գրանցվել, Ա. Նավասարդյանը պատասխանել է.
Հայաստանում երջանիկ է բնակչության 70 տոկո՞սը

–Հնարավոր է, բայց դա չի կարող գերազանցել 3–5%–ը։
7or.am