Լրահոս

18.01.2012 14:44


Սերգեյ Լավրով. «Իրանական նավթի վրա բեռնարգելքը կարող է էականորեն բարդացնել Իրանի հետ երկխոսությունը»

Սերգեյ Լավրով. «Իրանական նավթի վրա բեռնարգելքը կարող է էականորեն բարդացնել Իրանի հետ երկխոսությունը» Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով ԵՄ–ի կողմից իրանական նավթի ներկրման հնարավոր բեռնարգելքի սահմանմանը՝ ասել է, թե դա կարող է էականորեն բարդացնել Իրանի հետ երկխոսությունը։ –Բացի դրանից, այդ երկխոսությանը չեն նպաստում ուժի գործադրման մասին բազմաթիվ սպառնալիքները։ Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ սահմանված խիստ պատժամիջոցներն ու ԵՄ-ի կողմից իրանական նավթի ներկրման հնարավոր բեռնարգելքը համընկնում են ԱԷՄԳ-ի պատվիրակության՝ Իրան այցելելու ժամկետների հետ։ Հազիվ թե այդ ամենը նպաստի արդյունավետ բանակցությունների կայացմանը,–ասել է նա։  

Այս խորագրի վերջին նյութերը