Լրահոս

18.01.2012 14:28


Ռուբեն Հախվերդյան. «Այսպիսի գորշություն և այսքան անտեղյակություն մեր իշխանավորների կողմից դեպի մշակույթը չեմ կարծում՝ երբևէ եղել է»

Ռուբեն Հախվերդյան. «Այսպիսի գորշություն և այսքան անտեղյակություն մեր իշխանավորների կողմից դեպի մշակույթը չեմ կարծում՝ երբևէ եղել է»

Այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին են պատասխանել երգահան Ռուբեն Հախվերդյանը և  դերասան Սերգեյ Դանիելյանը։

Անդրադառնալով  գալիք խորհրդարանական ընտրություններում արվեստագետների՝ որևէ քաղաքական ուժի նախընտրական արշավին մասնակցելու հարցին, Սերգեյ Դանիելյանն ասել է.

–Առաջարկում եմ բոյկոտ։ Համենայնդեպս,  արվեստագետը պետք է չեզոք մնա այս ամենից։

Ռուբեն Հախվերդյանն էլ իր հերթին նշել է, որ եթե ինքը որևէ կուսակցության անդամ դառնա մի օր, ապա դա կլինի բնապահպաններին ներկայացնող կուսակցությունը։

–Ես կանաչ եմ,–կարճ պատասխանել է Հախվերդյանը։

Հախվերդյանը տվել է նաև իր գնահատականն այսօրվա իշխանությունների՝ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքին.

–Այս գլոբալիզացիայի վերջին հարվածն այն պիտի լինի, որ լեզուն էլ մոռանանք, որպեսզի լրիվ զոմբի դառնանք։ Իսկ դրան իրենց իմպոտենտ մոտեցումով աջակցում են մեր իշխանավորները։ Որովհետև նրանք չեն հասկանում՝ ինչ բան է մշակույթը։ Այսպիսի գորշություն և այսքան անտեղյակություն մեր իշխանավորների կողմից դեպի մշակույթը չեմ կարծում՝ երբևէ եղել է։

Հարցին՝ ում կուզենար նա տեսնել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում, Հախվերդյանն ազնվորեն պատասխանել է.

–Ինձ։ Բայց եթե նույնիսկ ես նշանակվեմ, կոռուպցիոն համակարգում ես էլ պիտի լափեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը