Լրահոս

18.01.2012 12:53


Գործազրկուրկների թիվը տարվա սկզբի համեմատ նվազել է 1%–ով

Գործազրկուրկների թիվը տարվա սկզբի համեմատ նվազել է 1%–ով

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադառնալով գործազրկությանը՝ Զբաղվածության գործակալության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանն ասել  է, թե 2011թ. հոկտեմբերի 31–ի դրությամբ գործազրկության մակարդակը 6%  է եղել՝ տարեսկզբի 7%–ի փոխարեն։

Նրա խոսքերով՝ 2012թ. հունվարի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 81 733, որից 69 440–ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։

«7օր»–ի հարցին, թե հնարավո՞ր է՝ գործազրկության մակարդակի այդ նվազումը կապված լինի արտագաղթի ահռելի չափերի հետ, Արտակ Սիմոնյանը պատասխանել է, թե  ինքը չի կարող նման գնահատական տալ։

Արտագաղթի երևույթը կա, աշխատանքային միգրացիա կա, դրանց կարգավորում է պետք, և այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվում,–ասել է նա։

Նրա խոսքերով՝ գործատուների  թիվը տարեցտարի ավելանում է, և նա դա կապում է գործակալության իրականացրած միջոցառումների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը