Լրահոս

18.01.2012 12:20


Եվրամիությունը Հունգարիայից պահանջել է փոփոխել Սահմանադրությունը

Եվրոպական Միությունը խախտումներ է արձանագրել Հունգարիայի ընդունած նոր սահմանադրության դրույթներում։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։ ԵՄ պաշտոնյաների կարծիքով՝ Հունգարիայի սահմանադրությունը սպառնում է երկրի Կենտրոնական բանկի և դատական համակարգի անկախությանը։ «Մենք հուսով էինք, որ Հունգարիայի իշխանությունները առանց մեր միջամտության կկատարեն համապատասխան փոփոխությունները, որպեսզի երկրի սահմանադրությունը չհակասի Եվրամիության օրենքներին»,–հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն։ Սովորաբար նման գործընթացի սկիզբ դնելու համար ԵՄ երկրներին տրվում է երկամսյա ժամկետ, սակայն այս անգամ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել վերջնաժամկետը մոտեցնել մեկ ամսվա։ Եթե Հունգարիան չկատարի հանձնաժողովի պահանջը, ապա նրան տնտեսական պատժամիջոցներ են սպառնում։  

Այս խորագրի վերջին նյութերը