Լրահոս

18.01.2012 11:57


Արամո. «Ճիշտ կլինի, որ Հայաստանը չմասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին»»

Արամո. «Ճիշտ կլինի, որ Հայաստանը չմասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին»»

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ–2012» մրցույթին մասնակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել։

«7օր»–ին տված հարցազրույցում երգիչ Արամոն, սակայն, ճիշտ է համարել, որ Հայաստանն ընդհանրապես չմասնակցի Ադրբեջանում կայանալիք այդ մրցույթին։

–Թող մի տարի էլ չմասնակցի։ Հոգեբանորեն մի քիչ ուրիշ է... Ադրբեջան, գնալ այնտեղ, դրանց մեջ... շատ հակասական է։ Ինչքան էլ Ադրբեջանն ու Թուրքիան երաշխիքներ են տալիս, բայց պատմությունը ցույց է տվել, որ այդ սրիկաների դիվանագիտությունն է, որ չես կարող վստահ ասել՝ քո անվտանգությունը պաշտպանված է լինելու։ 100 խելառ, 100 գիժ կա, և չգիտես՝ ինչ կարող է լինել։ Շատ աֆերսիտ են դրանք։ Լիքը–լիքը խոստումներ են տալիս, բայց Աստված ոչ անի՝ ինչ–որ խնդիրներ լինեն հայկական պատվիրակության հետ,–ասել է Արամոն։

Իսկ եթե, այդուհանդերձ, Հայաստանը մասնակցի Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլին», ապա Արամոն ճիշտ է համարում, որ մեր եկիրը ներկայացնի արհեստավարժ և փորձ ունեցող մեկը, ով հանդես կգա հայերեն կատարմամբ։

Հարցին՝ եթե իրեն առաջարկեն մասնակցել, կհամաձայնի՞, Արամոն պատասխանել է, որ չի մտածել այդ մասին և չի կարող ասել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը