Լրահոս

18.01.2012 11:39


Վերին Լարսն առաջիկա օրերին շարունակելու է մնալ փակ

«News Georgia»–ն տեղեկացնում է, որ ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով առաջիկա օրերին շարունակելու է մնալ փակ։

Հիշեցնենք, որ ձյան առատ տեղումների ու մերկասառույցի պատճառով վրացական կողմը հունվարի 16-ից, մինչ հատուկ կարգադրությունը, ժամանակավորապես դադարեցրել է ուղևորատար, բեռնատար ավտոտրանսպորտի երթևեկությունը Վերին Լարս անցակետով։ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ անցակետի փակման պատճառով Վրաստանի տարածքով Ռուսաստան մեկնող 350 մարդ՝ հիմնականում հայեր, մնացել են սահմանին։

Այս խորագրի վերջին նյութերը