Լրահոս

18.01.2012 10:46


Թուրքմենստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու

Թուրքմենստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու

Թուրքմենստանի ԿԸՀ–ն հայտարարել է նախագահի պաշտոնի համար թեկնածությունների առաջադրման ավարտի մասին. գրանցվել է 8 թեկնածու։

Ավելի վաղ թեկնածություն առաջադրելու մտադրությամբ էր հանդես եկել 15 մարդ, սակայն նրանցից երկուսը «փոշմանել» են, իսկ 5-ին մերժել են գրանցել համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու համար։

Իր թեկնածությունն է առաջադրել նաև երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ով 2007թ.-ից երկրի նախագահն է։ Նա փոխարինել է իր հորը՝ ցմահ իշխանության կարգավիճակ ունեցող Սափարմուրադ Նիյազովին։

2007թ. նախագահական ընտրություններին մասնակցել է 5 թեկնածու։ Բերդիմուհամեդովը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ընտրողների ձայների 90 տոկոսը։

Այս խորագրի վերջին նյութերը