Լրահոս

18.01.2012 10:26


Հարավային Սուդանի գյուղերից մեկում իսկական էթնիկական զտում է տեղի ունեցել. առնվազն 51 մարդ զոհվել է

Հարավային Սուդանի գյուղերից մեկում իսկական էթնիկական զտում է տեղի ունեցել. առնվազն 51 մարդ զոհվել է

Նորանկախ Հարավային Սուդանի Ջոնգլի նահանգում միջցեղային բախումների հետևանքով առնվազն 51 մարդ է զոհվել, մոտ 22 մարդ վիրավորվել է։ Զոհերը հիմնականում կանայք ու երեխաներ են։ Այս մասին, «Ֆրանս–Պրեսս»–ի փոխանցմամբ, հաղորդել է շրջանի նահանգապետը՝ Կուոլ Մանյանգան։

Ըստ Մանյանգայի՝ անհայտ անձանց խումբը ուշ գիշերով հարձակվել է Դուկ Պադիետ գյուղի վրա և ամբողջ գիշերվա ընթացքում այրել գյուղն ու սրի քաշել բնակիչներին։

Երկրի իշխանությունները Ջոնգլի նահանգը աղետի գոտի են հայտարարել, իսկ ՄԱԿ–ը հատուկ գործողություն է սկսել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Տեղեկացնենք, որ Ջոնգլի նահանգը հիմնականում երկու՝ մուռլե և լու նուեր ցեղերի բախումների թատերաբեմն է դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը