Լրահոս

18.01.2012 09:51


Օբաման խոստացել է, որ Ասադին կստիպի հեռանալ իշխանությունից

Օբաման խոստացել է, որ Ասադին կստիպի հեռանալ իշխանությունից

ԱՄՆ–ը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր աթոռից։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միանցյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։

«Մենք շարունակում ենք անընդունելի համարել Սիրիայում շարունակվող դաժանության մակարդակը։ Մենք կշարունակենք սերտ խորհրդակցություններ անցկացնել Հորդանանի հետ, որպեսզի միջազգային այնպիսի ճնշում գործադրվի և այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը կստիպի Սիրիայի ներկայիս վարչակարգին հեռանալ իշխանությունից»,–ասել է Օբաման Վաշինգտոնում Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդի հետ բանակցություններից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը