Թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերոի խմբագիր Հրանտ Դինքի սպանության երկու կազմակերպիչներին: Այս գործով դատավարությունը փակվել է Դինքի սպանությունից գրեթե 5 տարի անց: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում «Ակոս» թերոի խմբագրության շենքի մոտ:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության հերթական` 25-րդ նիստում, որին ներկա էր նաև Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, վճիռ է կայացրել Դինքի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտել Յասին Հայալին և Էրհան Թունջելին: Այս մասին հաղորդում է թուրքական «Zaman»-ը:
Դինքի սպանության կազմակերպիչները ցմահ ազատազրկման դատապարտվեցին