Լրահոս

17.01.2012 17:50


Լիբիայի սահմանին առևանգել են Ալժիրի ոստիկանապետին

Լիբիայի սահմանին առևանգել են Ալժիրի ոստիկանապետին

Լիբիայի սահմանին անհայտ անձանց կողմից առևանգվել է Ալժիրի ոստիկանապետը: Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, հաղորդում են արաբական լրատվամիջոցները։

Հունվարի 16-ի երեկոյան տարածաշրջանային գերատեսչության պետ Մուհամմեդ ալ Իդ Հելֆին ուղևորվել է Լիբիայի սահմանի մոտ գտնվող Դեբդեբ քաղաք իշխանությունների և բնակչության միջև ծագած խնդիրները լուծելու համար: Սակայն ճանապարհին նրան առևանգել են: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ. հանցագործները դեռևս ոչ մի պահանջ չեն ներկայացրել: Ոստիկանությունը փորձում է դուրս գալ առևանգիչների հետքին։

Ալժիրի հարևան Լիբիայում կատարվող ներքին զինված հակամարտության ժամանակ ալժիրյան իշխանությունները բազմիցս անհանգստություն են արտահայտել՝ կապված սահմանապահ շրջաններում անվտանգության վատթարացման հետ: Ըստ ալժիրյան ուժային կառույցների՝ սահմաններին կտրուկ ակտիվացել են զենքի անօրինական վաճառքով զբաղվող խմբավորումները, ինչպես նաև կրոնական ծայրահեղական խմբերը:

Այս խորագրի վերջին նյութերը