Լրահոս

17.01.2012 16:40


Ահմադինեժադը հրահանգել է ուժեղացնել երկրի միջուկային ծրագրում ներառված գիտնականների անվտանգության միջոցները

Ինչպես տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները, Իրանի գիտության, հետազոտությունների ու տեխնոլոգիաների նախարար Քյամրան Դանեշչուն հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրամայել է ուժեղացնել երկրի միջուկային ծրագրում ներառված գիտնականների անվտանգության միջոցները։ Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով Իրանում մահացել էր 32–ամյա իրանցի ատոմագետ Ահմադի Ռոշանը։

Բանն այն է, որ իրանցի ոստիկանները երկրում կանխել են 100 նմանատիպ ահաբեկչություններ։

Նշենք, որ սպանության մեջ Իրանը մեղադրել է ամերիկյան, բրիտանական և իսրայելական հատուկ ծառայություններին։

Այս խորագրի վերջին նյութերը