Լրահոս

17.01.2012 15:53


Իրանն ԱՄՆ ղեկավարությանը կուղարկի իր գրաված ամերիկյան անօդաչու ինքնաթիռի խորհրդանշական խաղալիքը

Իրանն ԱՄՆ ղեկավարությանը կուղարկի իր գրաված ամերիկյան անօդաչու ինքնաթիռի խորհրդանշական խաղալիքը

Իրանի խանութներում հայտնվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռի (այն նույն ինքնաթիռի, որն իրանական կողմը հայտնաբերել էր դեկտեմբեր ամսին իր օդային տարածքում) խաղալիք տարբերակը, որն արժե 70 հազ իրանական ռիալ, որը համարժեք է 4 ամերիկյան դոլարի։ Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, տեղեկացնում է իրանական ռադիոկայանը։

Ըստ լրատվամիջոցի՝ նման խաղալիքներից մեկը կուղարկվի ԱՄՆ ղեկավարությանը՝ ի պատասխան վերջիններիս խնդրանքին՝ վերադարձնել իրենց ինքնաթիռը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին իրանական աղբյուրները հայտարարեցին, որ Իրանի հակաօդային ուժերը խփել են Իրանի օդային տարածքում հետախուզական գործողություն իրականացնող ամերիկյան անօդաչու ինքնաթիռ։ Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ իրանական օդուժն արգելափակել է ինքնաթիռն ու ստիպել վայրէջք կատարել։

Մի քանի օր անց Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը հայտարարեցին, որ իրանական կողմին նամակ է ուղարկվել՝ խնդրանքով՝ վերադրաձնել ինքնաթիռը։ Սակայն Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարեց, որ Իրանն այդ ինքնաթիռը համարում է իր սեփականությունը և մտադիր չէ այն վերադարձնել։

Այս խորագրի վերջին նյութերը