Լրահոս

17.01.2012 14:56


ՌԴ ԱԳՆ. «Իրանի դեմ պատժամիջոցները վաղուց սպառել են իրենց»

ՌԴ ԱԳՆ. «Իրանի դեմ պատժամիջոցները վաղուց սպառել են իրենց»

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»–ն, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառմանը, քանի որ դրանք վաղուց սպառել են իրենց։

«ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չպետք է ընդունվի»,–ընդգծել է նա։

Գատիլովի խոսքերով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներն այլևս չեն նպաստում հիմնական նպատակի իրականացմանը՝ բանակցային գործընթացի վերսկսմանը։

«Լրացուցիչ պատժամիջոցների կիրառումն Արևմուտքի երկրների ազգային որոշումն է»,–նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Արևմուտքի երկրներն Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ։ Թեհրանն իր հերթին վստահեցնում է, որ ատոմային ծրագիրը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։

Այս խորագրի վերջին նյութերը