ՀՔԴՄ նախագահ. «Առաջիկա ընտրություններն ունեն անկյունաքարային նշանակություն»
–Առաջիկա ընտրություններն ունեն անկյունաքարային նշանակություն։ Մենք (վերաբերում է բոլորիս) կանգնած ենք լրջագույն հնարավորության առջև՝ կարո՞ղ ենք անցկացնել արդար, թափանցիկ այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները վիճելի չեն լինի հանրության հիմնական հատվածի համար, և կխոստանան Հայաստանի համար բավական լուրջ զարգացումների հնարավորություն։ Բա՞ց կթողնենք այս հնարավորությունը՝ մենք ինքնե՛րս մեզ կդնենք փակուղու մեջ,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
Անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու հարցին՝ Հարությունյանը նշել է, որ այդ հարցը նոր հարց չէ և բազմիցս է բարձրացվել։ Քննարկելով համամասնական ընտրակարգի օգտին բերվող փաստարկները՝ Հարությունյանը կիսով չափ համաձայնվել է, բայց նաև հակափաստարկներ բերել, իսկ վերջում էլ հավելել է.
–Ես գտնում եմ, որ, ընդհանուր առմամբ, հարցն արժե քննարկել, բայց ոչ այս փուլում. այն կարող է ընտրություններից հետո դառնալ նոր, հանգիստ քննարկումների առարկա։

7or.am