Լրահոս

17.01.2012 14:17


Ինչո՞ւ Խոսրով Հարությունյանը չի ուզում դառնալ ՀՀԿ մամլո խոսնակ

Ինչո՞ւ Խոսրով Հարությունյանը չի ուզում դառնալ ՀՀԿ մամլո խոսնակ

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը գովաբանելով ներկա իշխանությունների գործողությունները թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում՝ նշել է, որ անձամբ ինքը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ՀՀԿ–ն, և իր կուսակցությունն աջակցելու է Հանրապետական կուսակցությանը, իսկ թե ի՞նչ ձևաչափով՝ միասնական ցուցակո՞վ, թե՞ ոչ, Հարությունյանն ասել է, որ այդ մասին կհայտարարի մարտ ամսին՝ միայն համապատասխան քննարկումներից հետո։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ նա այդքան վառ գույներով է նկարագրում ներկա իշխանությունների գործողությունները, ինչո՞ւ հենց ինքը չէ ՀՀԿ մամլո խոսնակը, Հարությունյանն արձագանքել է.

–Բարեկա՛մս, ես նախկին վարչապետ եմ և ԱԺ նախկին նախագահ, ես Շարմազանովին շատ բարձր եմ դասում, գնահատում, բայց յուրաքանչյուրն իր տեղը ունի. Շարմազանովը դեռ իմ փորձառությունը չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը