Լրահոս

17.01.2012 12:40


Ո՞ր տրամաբանությամբ է 41 մեծամասնական պատգամավոր ընտրվում ԱԺ

Ո՞ր տրամաբանությամբ է 41 մեծամասնական պատգամավոր ընտրվում ԱԺ

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Համլետ  Հարությունյանը անդրադռանալով 100% համամասնակն ընտրակարգի անցնելու ընդդիմության առաջարկին՝ ասել է, թե այս քննարկումը «անպտուղ դիսկուսիա է»։

–Եթե ուզում էին փոփոխություն անել, ապա պետք է շուտ արվեր։ Այսօր ես կարդացել եմ ԱԺ նախագահի հարցազրույցն այդ մասին, որտեղ ասվում է, թե, ըստ  կանոնակարգի, դա չի ստացվի անել՝ տեխնիկակապես չենք հասցնի։ Բացի դա մենք եվրոպական  համագործակցության մեջ ենք։ Տեսեք քանի  երկրներում կան և՛ համամասնական և՛մեծամասնական ընտրակարգեր,–ասել է նա։

«7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ է կարծում արդյոք համամասնական ընտրակարգը չի՞ նպաստի ընտրակեղծիքների դեմ պայքարին՝ Համլետ Հարությունյանը պատասխանել է, թե իրեն  հայտնի չի մի մեխանիզմ, որը կարող է վերացնել ընտրակեղծիքը։

–Պետք է ընդամենը քաղաքական կամք։  Դա ոչ  մի կապ չունի համամասնական կամ մեծամասնական ընտրակարգի հետ,–ասել է նա։

«7օր»–ի հարցին, թե  ո՞ր տրամաբանությամբ է 41 մեծամասնական տեղ՝ Համելտ Հարությունյանը պատասխանել է, թե դա տարողունակ հարց է և հիմա չի կարող պատասխանել։ Ըստ նրա՝ այդ թիվը պայմանավորված է ընտրատարածքներով։

–Կարող է մյուս տարի ԿԸՀ–ն 36 ընտրատարածք սահմանի ու 36 մեծամասնական թեկնածու լինի։ Ես չգիտեմ դա ոնց է կարգավորվում,–ընդգծել է Համելետ Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը